ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Հոգևոր Հայաստան

Հոգևոր Հայաստան
06.09.2013 | 11:45

«Սկզբից էր բանը, և Բանը Աստծո մոտ էր, և Բանը Աստված էր։ Նա սկզբից Աստծու մոտ էր։ Ամեն ինչ նրանով եղավ և առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է։ Կյանքը նրանով էր։ Եվ այդ կյանքը մարդկանց համար լույս էր։ Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց»

(Հովհ., 1։1-5)։


Տիեզերքը Տերն արարեց սիրո, արդարության, ներդաշնակության խստագույն և լուսեղեն օրենքներով։ Աստծու հեղինակած աշխարհն անկրկնելի, փառահունչ և խնկաբույր սիմֆոնիա է, որը կարելի է հատկանշել որպես անստեղծ բնության փառքը փառաբանող անսպառ շարական։ Միտք, մարմին և ոգի կրող բանական յուրաքանչյուր անհատի համար նախանշվեց իր բնությանը, էությանը և տեսակին համահունչ արտահայտվելիք մեկ նոտա, որպես սեփական ինքնությունն արտահայտող ազատ կամքի հնչերանգ։
Կեղծել կյանքը, այսինքն` շրջանցել սիրո, արդարության և ներդաշնակության աստվածագիր օրենքները` իմա կորցնել Տիրոջ պատկերն ու նմանությունը, մեղանչել մտքով, հոգով և մարմնով, կնշանակի Տիրոջը փառաբանող սիմֆոնիայի մեջ վերածվել մի կեղծ նոտայի։ Մինչդեռ աստվածային փառահունչ նոտաների համակարգից դուրս են մղվում բոլոր կեղծ հնչյունները դեպի տարտարոս, ուր դատապարտվելու են անհունի մեջ իսպառ ոչնչացման։ Քանզի ասված է. «Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են` անիծյալնե՛ր, գնացե՛ք ինձանից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի և իր հրեշտակների համար» (Մատթ. 25։41)։
Որպես տիեզերական կանոնակարգ ապրող օրգանիզմների բիոցենոզների (բնական համախմբերի) համար կյանքի բնական ադապտացիան զարգանում է երեք գլխավոր գործոնների ազդեցությամբ.
ա) ժառանգականության,
բ) փոփոխականության,
գ) ազատ ընտրության։
Ինչպես մարդու, նույնպես էլ ազգերի, էթնոցեղերի և խառը ժողովուրդների գոյատևման ընթացքում նրանց կեցության մեջ բացարձակապես նոր գործոն(ներ)-ի առաջացումը, իմա` Տիեզերական կանոնակարգի խախտումը, կեղծումը, բերում է անհամարժեք փոխհատուցման և առաջացած էներգիայի ցնցման պատճառով հանգեցնում սեփական ինքնության կորստի և իր առանձին սպեցիֆիկ գործառույթների ու տեսակի խախտման։ Սրանով սկիզբ են առնում ինքնատիպության և տեսակի համատարած փչացումն ու ոչնչացումը։
«Աստված ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» ¥Գիրք ծննդոց¤։ Աստված մարդուն ստեղծելով` ի սկզբանե նրա մեջ դրեց աստվածապարգև երեք շնորհները` արարչագործություն, սեր և խոհականություն։ Որպեսզի առաջինով մարդն արարչակից լինի անստեղծ բնությանը, երկրորդով փափագի և ձգտի Տիրոջը և երրորդով ճանաչի իմաստությունն ու խրատը, իմանա բանը հանճարի և ջանադրությամբ ձգտի հասնել Կատարյալին։ Սրանով է անախտ մարդը աստվածանում ու կոչվում արարչակից։
Ըստ պատմահայր Խորենացու հիշատակած տոհմածառի` [Տիրոջ սիրելի] Նոյը սերում է Հաբեթին, Հաբեթը սերում է Գամերին, Գամերը սերում է Թիրասին, Թիրասը սերում է Թորգոմին, Թորգոմը սերում է Հայկին (Հայոս)-ին։ Վերջինս հիշատակվում է, որ «նրա նմանը ո՛չ ջրհեղեղից առաջ կար և ոչ էլ հետո»։ Հայկն ու Հայաստանը նախանշվեցին որպես ազատատենչ, արդարամիտ և գերազանցապես Հոգու և Հոգևոր իշխանության, սրբության ակունքի Երկիր ու Ժողովուրդ։ Հայկը չհանդուրժեց ինքն իրեն Աստված հռչակած Բելին և, կործանելով նրա կրոնապետական բռնատիրությունը, սկիզբ դրեց ազգային տերությունների վերականգնման և ազգային լեզուների նոր զարթոնքին։ Սա աշխարհի մարդկության նոր քաղաքակրթության սկիզբն էր։ Ըստ Եվսեբիոս Պամփյուլոս Կեսարացու «Ժամանակագրություն» թղթերի, հայտնի է դառնում, որ Ք.ա. երկրորդ հազարամյակի կեսերին, hայկսոսները 24000 սպառազեն զորքով դուրս գալով Եգիպտոսից շարժվեցին դեպի Պաղեստին (ներկայիս Իսրայել) և այնտեղ էլ հիմնեցին Սալեմը (խաղաղություն) քաղաքը (ներկայիս Երուսաղեմ)։ Քուրմ Մանեթոնի գրառումներով հստակ է դառնում, որ hայկսոսները, իմա` հայերը (hիքսոսներ, hյուքսոսներ), ինչը թարգմանաբար նշանակում է «թագավոր հովիվներ», արշավել էին Հուրի աշխարհից, այն է` Հայաստանից և կամ այժմյան Հայաստանից։ Ըստ Ծննդոց գրքի, Սալեմի արքա էր կարգվել Բարձրյալ Աստծո քահանա Մելքիսեդեկը, որին հայր Աբրահամը տասանորդ տվեց։ Սուրբ Գրիգոր Նարեկացու «Ապարանքի սուրբ խաչի պատմություն»-ում հիշատակվում է հետևյալը. «Թորգոմա հյուսիս-արևելյան տան վրա հորդեցին իրենց կենսաղբյուր շնորհների անձրևները, և ցողեցին իրենց գթությունը։ Որովհետև սրանք իրենց տոհմային պայազատությամբ (ազնվական տոհմի ժառանգ) երևելի այրեր էին` ազնվական ցեղից, դյուցազունների զարմից, իշխանական տնից, գովյալների գնդից, քաջերի դասակարգից, Մելիքսեդեկի հարազատ արյան շառավղից»։
Հազարամյակների խորքից եկող հայ-սեմական հակասությունները, հակամարտություններն ու պատերազմների իրողությունները, Հայոց ոգու զորության, կյանքի բարության և անսասան հավատի առանձնահատկությունների մեջ, մինչքրիստոնեական և հետքրիստոնեական ժամանակաշրջաններում հատկանշվել են միայն և միայն կենդանի Աստծո պաշտամունքով, Տիեզերակարգի ավելի քան ճանաչողության և բանն հանճարի բացառիկ իմացությամբ։ Հայն իր արյունն ու ոգին ժառանգում է միայն իր տեսակից և իր տաք արյունը կտակում է հավիտենականությանը որպես մի նոր ազգային դիմագիծ, որպես փոխանցվող ժառանգություն գալիք սերունդներին։ Նա բացարձակի և հավիտենության միջև ընկած ահեղ բնության գոյաստեղծումի կարևորագույն բանական օրգանն է։ Այն նախանշվում է հայտնության տենչի, ոգեղեն կամքի և նրա ահեղ բնության կանոնակարգի եզրով, որը դրսևորում է Տիրոջ կերպարանքն ու նմանությունը, արտահայտելով Տիեզերակարգը որպես սեփական ազատ կամքի դրսևորում։ Հայերիս համար ազատ կամքի ճանաչումը բնության ու կյանքի ճանաչումն է, որը գերագույն ինքնաճանաչողության մեջ հատում է ինքնաժխտման գիտակցական ակտի սահմաններն ու հաստատվում է որպես կյանքի մի նոր, ավելի բարձր որակական ձևի կյանքի ու բնության հաստատման, հավիտենականության ու անմահության հաստատման։ Մեզ համար մահ չկա, փոխարենը կա նյութի աստիճանական ոգիացում, հոգու անսպառ զարգացում դեպի կատարելագործում, քանզի անմահ է մեզ գոյաստեղծող մեր անճառելի, անստեղծ բնությունը, բանը, ոգին, անմահությունը մեր հավիտենական էության պարագայում դրսևորվում են փոփոխական ձևերի բազմազանության սկզբունքով և այն միշտ շարժուն է, անավարտ և շարունակական։ Հայի ոգին հավիտենականացվում է հաղթահարելով մեղքի կողմից սահմանված մահը և հենց մահվամբ հատուցելով կյանքի հավերժ ընթացքը։ Իսկ մեղքն այլ բան չէ, քան Աստծո օրենքների, Տիեզերական կանոնակարգի խախտում։ Տիեզերական կանոնակարգը, իմա` բանն Աստծո իբրև գերագույն ծրագիր, որը ձևավորելով Կենաց ծառը, որպես կատարյալ Տիեզերակարգի, ստեղծում է ոչ թե ընկերային ու դասակարգային շահակիցներ, այլ առողջ Հոգու ու տեսակի մարդուն։ «Երկինքն ու երկիրը ես եմ լցնում, ասում է Տերը» (Երեմ. 23.24), Հոգու մասին ասվում է. «[Այն], որ ներգործեց մեզ վրա, Աստված է, որը օծեց մեզ և կնքեց» (Բ. Կոր. 1. 21)։ Կենսաբանորեն առողջ է այն հայը, անհատ և կամ թե որպես ազգ-ժողովուրդ, որն իր հոգու մեջ կրում է իր տեսակի հավերժացման մշտարթուն բնազդը։ Տեսակի հասկացությունը սահմանվում է կենսաբանական որակներով` ոգով և արյունով, որոնք էլ կազմում են գոյիմաստ, աշխարհայեցողության հիմքը։
Ամեն մեկ հայ իր սրտի խորքում պիտի զգա մեր անցյալի կորստի ցավն ու հոգու խորքում սիրո, արդարության հաղթանակի անմար հույսը։ Պատմաժառանգական հիշողությունը ազգի մեջ ստեղծելով զգոնություն, ազատատենչության և արդարամտության խոհեմ կեցվածքի մի ամբողջություն, ձևավորում է ազգային խառնվածքի հաստատակամ մի նոր ուժի ակունք, որն այսուհետ պիտի ուղեկցի հայ ազգին դեպի ապագա հազարամյակներ, դեպի հավիտենականություն, դեպի Տե՛րը մեր բոլորի։ Մենք որպես տեսակ ինչպես եզակիություն, նույնպես էլ ազգը որպես աստվածային ոգու մի ամբողջական հավաքականություն ի վերուստ կրում ենք միայն նախախնամությամբ սահմանված մեր ճանապարհը, այլ ճշմարիտ ճանապարհ չկա, քանզի ասված է. «12 ճանապարհ կա, որ մարդկանց թվում են ուղիղ, բայց դրանց վերջավորությունը դժոխքի հատակն է գնում» (Առակ. 21.22)։
Ճանապարհների մոլորության պատճառն աշխարհի անկարգ ընթացքն է ու մարդկանց սիրո, բարության ու խոհականության պակասը, որոնք մշտնջենապես ապականում են մեկը մյուսին։ Նրանք չեն փնտրում իրենց հոգու կորցրածը, ուստի և չեն էլ գտնելու այն, ինչը պիտի առաջնորդի իրենց դեպի փրկություն։ Հայը որպես Աստվածային ոգու և բարձրյալ Աստծո քահանա Մելիքսեդեկի արյան հարազատ ժառանգորդ, որպես ազատատենչ, արդարամիտ և գերազանցապես հոգևոր ժողովուրդ, հետ պիտի դառնա Բաբելոն տանող բոլոր շքեղազարդ ճանապարհներից դեպի հոգևոր Հայաստան, որի լուսաշող երկնակամարում դեռ ծածանվում է աստվածաշնչյան եռագույնը, որը որպես երկնային սրբարանի վառվռուն մուտք «կրկնակի կարմիրից, կապույտից, ծիրանագույնից և նրբահյուս բեհեզից` նկարագործ», ուր մեղանչածը մտնում էր երկրային սրբարան աստվածացվելու, որի գույներն ընտրել էր ինքը` Աստված։ Հետ պիտի վերադառնա դեպի առաքելական սուրբ եկեղեցի` դեպի Տիրոջ հաղորդությունն ու դեպի հավատն ու գործը անստեղծ բնության։ Ճշմարիտ հավատն է, որ Աստծո էությունն է դիտում, ողորմություն է ստանում և տեսությունն է առաջնորդում, և ճշմարիտ գործն է, որ Աստծո հրամանն է դիտում, արդարություն է ստանում և առաջնորդում փառած պսակին։ Մենք մեր հավատը պիտի դնենք մեր սրբագույն կրոնի մեջ և այդ կրոնն իջեցնենք ֆիզիկական դաշտ` կիրառական գործողությամբ զորացնելու համար սրբության ակունք Հայաստանը։ Եվ քաղաքակրթությանց այս խավար ժամանակաշրջանի կործանման պահին, նա մեր մեջ կարթնացնի պայծառակերպվելու ոգին և կավետի մեր փառավոր վերածնունդը։

Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ՀՅԴ գործով մահվան դատապարտված

Դիտվել է՝ 1875

Մեկնաբանություններ